Վերջին 2 օրում Թուրքիայի բանակը Աֆրինում կորցրել է 13 զինծառայող

Feb 12, 2018 Comments Off on Վերջին 2 օրում Թուրքիայի բանակը Աֆրինում կորցրել է 13 զինծառայող

Փետրվարի 10-11-ին Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի զինված ուժերը կորցրել է 13 զինծառայող, ևս 11 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» պարբերականի կայքը (1, 2):

12 զինծառայողներից 2-ը Աֆրինում քրդական կողմի խոցած թուրքական ուղղաթիռի օդաչուներն են: 9 զինծառայող սպանվել է փետրվարի 10-ին Աֆրինում քրդական ուժերի հետ բախումներում: Եվս մեկ զինծառայող սպանվել է փետրվարի 11-ին:

Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքի՝ փետրվարի 10-ին սպանված զինծառայողներն են օդաչուներ Մեհմեթ Իլքեր Քարամանը, Էրդեմ Մութը, ենթասպա, ավագ սերժանտ Հասան Քուշը, պրոֆեսիոնալ սերժանտներ Օղուզջան Էքիզը, Էնես Սարըասլանը, Հալիս Քոջան, Բուրաք Աքալըն, Սերդար Էգեն, Հուսեյն Շահինը, Քորայ Քարաջան, Ալի Աքդողանը և մասնագետ եֆրեյտոր Համզա Քարաջաօղլանը: Իսկ փետրվարի 11-ին սպանվել է Բեքիր Գյուլերը:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Սիրիայի քրդական ուժերը խոցել ենԱֆրինում գործողություն իրականացնող թուրքական զինուժի ուղղաթիռ, նախնական տվյալներով՝ Տ-129 «Աթաք»: Թուրքիայի նախագահը և վարչապետը ևս հաստատել են տեղեկությունը:

Մինչև այս, Թուրքիայի զինուժը Աֆրինում կորցրել է նաև գերմանական արտադրության Leopard տանկ, ՀՄՄ-ներ: Նշենք, Աֆրինում թուրքական բանակը ընդհանուր առմամբ ունեցել է 33 զինծառայողի կորուստ:

Թուրքիայի զինուժը և աջակցող զինյալները հունվարի 20-ից Աֆրինում գործողություն է սկսել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ: Թուրքիան քրդական ուժերին համարվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղավորում:

Աղբյուրը՝ razm.info

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: