Ֆիլմի ավարտը գիտենք, բայց մինչև վերջ նայում ենք․ Աշոտյանը՝ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

Feb 12, 2018 Comments Off on Ֆիլմի ավարտը գիտենք, բայց մինչև վերջ նայում ենք․ Աշոտյանը՝ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

Ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը, որը վերնագրված է «Պատրաստ եմ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը․ Արմեն Աշոտյան», նա գրել է․

«Բայց մի հետաքրքիր դիտարկում անեմ՝ երբ որ այս հարցը լսում եմ մեր լրատվամիջոցներից, հիշում եմ հետևյալ հանգամանքը՝ կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, շատ դասականների ստեղծագործություններ կան՝ գրքեր, որոնք հետո բեմադրվում են, կամ ֆիլմ են նկարահանվում, բոլորս գիտենք ավարտն ինչպիսին է լինելու դասական գործերի, բայց բոլորս մինչև վերջ այդ ֆիլմերը նայում ենք, կարծում եմ, որ սա այդ դեպքերից է»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: