«Ո՞վ է Աթեշօղլուն, ո՞վ է Նավասարդը. մենք հայրապետ ունե՞նք, թե՞ չէ». Գևորգ Յազըճյան (video)

Feb 14, 2018 Չի մեկնաբանվել

Ժամանակն է պատժել Աթեշյան ստահակին,- այսօր Հայելի ակումբում ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը:
Պատմաբանի կարծիքով Աթեշյանին պետք է կարգալույծ անել, այլապես կործանում ենք հայ եկեղեցին, հայ համայնքը: «Ամենայն Հայոց կաթողիկոսն ունի լիազորություններ Արամ Աթեշօղլուի հարցերը լուծելու, իսկ եթե չի կարող անձնական պատասխանատվություն կրել, կարող է գերագույն հոգևոր խորհրդի ժողով հրավիրել, որով Արամ Աթեշյանին կարգալույծ կանեն»:
Գևորգ Յազըճյանը պնդում է, որ իրական հոգևորականը պետք է հարուստ չլինի, որովհետև նրանք աղքատության երդում են տալիս. «Ո՞վ է Աթեշօղլուն, ո՞վ է Նավասարդը. մեր աչքի առաջ աղքատության երդում տվածները հաբրգած ման են գալիս: Մենք պետք է հստակ իմանանք՝ մենք հայրապետ ունե՞նք, թե՞ չէ»:
Պատմաբանը իր խոսքը եզրափակելով նշեց՝ Էրդողանը ոչ մի բան չի կարող անել, եթե Ամենայն Հայոց կաթողիկոսը չօրհնի ու չվավերացնի Աթեշյանի փոխանորդ լինելը:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի ընթացքում որոշվել է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:
Մանրամասները տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«Ո՞վ է Աթեշօղլուն, ո՞վ է Նավասարդը. մենք հայրապետ ունե՞նք, թե՞ չէ». Գևորգ Յազըճյան (video)”

Մեկնաբանել