Մարզական բախտը երես թեքեց մեզանից. Արսեն Վենգեր

Feb 10, 2018 Comments Off on Մարզական բախտը երես թեքեց մեզանից. Արսեն Վենգեր

Խաղը կավարտվեր մինչեւ ընմիջումը, եթե առաջին կեսում մենք օգտագործեինք մեր ունեցած 2-3 վտանգավոր պահերը: Նման կարծիք է հայտնել Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Նշենք, որ Անգլիայի 27-րդ տուրում «Արսենալ» «Տոտենհեմից» պարտություն կրեց:

«Երկրորդի սկզբում լիովին զիջեցինք մրցակցին: Գնդակ ընդունելուց հետո ավելի խառնվեցինք. եւ մրցակիցը կարող էր եւս մի քանի գոլ խփել: Հանդիպման վերջին 10 րոպեներին մենք պարտավոր էինք հավասարեցնել հաշիվը, սակայն մարզական բախտը երես թեքեց մեզանից: Հարի Քեյնը որոշեց թիմերի միջեւ եղած տարբերությունը», – խաղից հետո ասել է ֆրանսիացի մասնագետը:

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: