ԼՂ հակամարտությունը շատ լուրջ մարտահրավեր է. Մոգերինի

Feb 09, 2018 Comments Off on ԼՂ հակամարտությունը շատ լուրջ մարտահրավեր է. Մոգերինի

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ լուրջ մարտահրավեր է, եւ այն պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Նա նշել է‚ որ Եվրամիությունում ակնկալում են՝ կողմերը կատարեն լարվածության նվազեցման և բանակցային գործընթացն արագացնելուն ուղղված ձեռքբերված պայմանավորվածությունները:

«Ստատուս-քվոն անկայուն է: Հակամարտությունը չի կարող հանգուցալուծվել ռազմական ճանապարհով: ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին և առաջարկներին»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով գտնվում են Երեւանում: Մինչ այդ նրանք այցելել էին Բաքու:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: