Հայաստանում զգալիորեն աճել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը

Feb 09, 2018 Comments Off on Հայաստանում զգալիորեն աճել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը

Հայաստանում 2017-ին արձանագրվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 163 դեպք՝ նախորդ տարվա համեմատ 92 դեպքով կամ 130 տոկոսով աճելով: Ամփոփելով տարին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«2017 թվականին Հայաստանում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 163 դեպք, այն դեպքում, երբ 2016-ին այդ ցուցանիշը կազմել է 71 դեպք: 2007-ին կոռուպցիայի դեպքերը Հայաստանում ընդամենը 7-ն են եղել: 2017 թվականին միայն կաշառք ստանալու մեղադրանքով դատի են տրվել 43 պաշտոնատար անձ` 65 տոկոսով ավելի, քան 2016-ին: Աճել են նաև պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը: Եթե 2017 թվականին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով դատի են տրվել 56 պաշտոնատար անձինք, ապա 2016-ին նրանց թիվը ընդամենը 26 էր»,- նշեց Դավթյանը:

Գլխավոր դատախազը նշեց, որ տվյալ հանցագործությունների բացահայտումները վկայել են պետական մարմինների որոշ տարաբաժանումներում կոռուպցիոն դրսևորումների մասին:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: