«Իմ առյուծները Ծառուկյանին շատ են սիրում». Գագիկ Ծառուկյան

Feb 09, 2018 Comments Off on «Իմ առյուծները Ծառուկյանին շատ են սիրում». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչպե՞ս կարող է բնության սիրահարն անազատության մեջ առյուծ պահի, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ իր առյուծների նմանն աշխարհում չկա: «Ուրեմն, եթե դու իմ առյուծներին տեսնես, կսիրահարվես իրենց վրա: Առյուծի քաշը կես տոննա է, այնքան գեղեցիկ ու Ծառուկյանին շատ սիրում է, երբ ցանկանաս, քեզ ցույց կտամ, բայց իմ պահած առյուծներին, եթե բաց թողնեմ, ապա նրանք չեն կարողանա ապրել բնության մեջ, քանի որ վանդակներում են պահվել,  այդ կենդանիները յուրահատուկ կենդանիներ են, ոչ թե վայրի են։ Սպիտակ առյուծ կամ սպիտակ վագր դու որտե՞ղ կարող ես տեսնել։ Նրանք ինքնըստինքյան գազանանոցային պայմաններում են եղել, որը մենք բերել ենք։ Մի հատ էլ սպիտակ վագր նվիրել եմ Կենդանաբանական այգուն։ Այնպես որ դրանք վայրի չեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: