Ստավրոպոլում հայտնաբերվել է անհետ կորած հայազգի գործարարի գլխատված դին

Feb 09, 2018 Comments Off on Ստավրոպոլում հայտնաբերվել է անհետ կորած հայազգի գործարարի գլխատված դին

Ստավրոպոլի երկրամասում անհետացած Գևորգ Բազինյանը մահացած է գտնվել։ Նրա դին հայտնաբերվել է Նովոպավլովսկ արդյունաբերական գոտում։

ՌԴ ՔԿ Ստավրապոլի քննչական վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են եղել։

64-ամյա տղամարդու սպանության հանգամանքով քրեական գործ է հարուցվել։ Դեպքի վայրում քննիչներ են աշխատում։

Հաղորդվում է‚ որ տղամարդու մարմնի վրա խոշտանգումների հետքեր կան՝ կապտուկներ, կտրվածքներ։ Մահվանից առաջ տղամարդում գլխատել են, ոստիկաններին դեռ չի հաջողվել գտնել տղամարդու գլուխը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2017-ի հեկտեմբերի 13-ին Բազինյանը իր մեքենայով դուրս էր եկել աշխատանքի վայրից ու անհետացել, նրա մեքենան հայտնաբերվել էր դատարկ՝ Նովոպավլովսկ-Մարյինյան ճանապարհին, անտառամերձ հատվածում: Նրա անհետացման փաստով քրեական գործ էր հարուցվել՝ ենթադրյալ սպանության հատկանիշներով:

Գեւորգ Սերյոժայի Բազինյանին էր պատկանում «Ապոլոնսկոյե» ապրանքանիշը, որը զբաղվում է օղու, գինու, կոնյակի արտադրությամբ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: