Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի տարածքը կբացվի

Feb 09, 2018 Comments Off on Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի տարածքը կբացվի

Արդեն տեղեկացրել էի, որ երկու գրություն էի ուղարկել Տարոն Մարգարյանին Մարտի 1-ին տասը քաղաքացիների սպանության օրը հիշատակի 10-րդ տարելիցի միջոցառումների մասնակների մուտքն այդ տարածքում անարգել ապահովելու համար։ Այսօր ստացա պատասխան, որ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքն այդ օրը բացվելու է։ Հիշեցնեմ, որ ներկայում այդ տարածքում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ և ամբողջ տարածքը ցանկապատված է:

Արայիկ Հարությունյան
Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշակույթի հանձնաժողովի նախագահ

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: