Արարատի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Opel-ն ու 66-ամյա վարորդի «07»-ը. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Feb 09, 2018 Comments Off on Արարատի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Opel-ն ու 66-ամյա վարորդի «07»-ը. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Վանաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ՝ 40-ամյա Քաջիկ Գրիգորյանի վարած Opel մակնիշի 34 ՕD 429 համարանիշի և Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ, 66-ամյա Վոլոդյա Մաթևոսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 09 ՏՕ 135 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ք. Գրիգորյանը և Վ. Մաթևոսյանի ուղևորներ՝ 1-ամյա Վահե Թովմասովն ու 39-ամյա Արա Թովմասովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: