Թուրքիան քրդերի դեմ Աֆրինում օգտագործում է Սիրիայի թուրքմեններին

Feb 09, 2018 Comments Off on Թուրքիան քրդերի դեմ Աֆրինում օգտագործում է Սիրիայի թուրքմեններին

Թուրքիայի զինված ուժերն ավարտին են հասցրել թուրքմեններից, արաբներից և քրդերից բաղկացած 500 հոգանոց զորագունդի վարժեցման աշխատանքները: Զորագնդում մեծ մասը թուրքմեններ են:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ զորագունդն արդեն մեկնել է Աֆրին, որտեղ քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններում աջակցելու է Թուրքիայի բանակին և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորմանը:

Մարզման աշխատանքները տևել են 120 օր: Զորագնդի հրամանատարն է ազգությամբ թուրքմեն Սեյֆ Աբուբեքիրը:

Աղբյուրը նկատել է տալիս, որ զինյալների երդմնակալության արարողության ժամանակ բարձրացվել է Թուրքիայի պետական դրոշը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան սերտ կապերի մեջ է Սիրիայի թուրքմենների հետ, որոնց հաճախ անվանում են նաև թուրքոմաններ: Հենց վերջիններս էին, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուին սպանեցին:

Ըստ թուրքական ոչ պաշտոնական տվյալների՝ ներկայիս Սիրիայի տարածքում ապրում է մոտ 3մլն թուրքմեն, որոնցից միայն 1.5մլն է պահպանել ինքնությունը: Թուրքիան, օգնելով Սիրիայի թուրքմեններին, նպատակ ունի Սիրիայի հյուսիսում ստեղծել հակակշիռ՝ Սիրիայի քրդական ուժերին, որոնք ձգտում են ինքնավարության:

Աղբյուրը` Ermenihaber.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: