Մխիթարյանն «Արսենալի» մարզումից հետո գնդակ է մատակարարել հարձակվողներ Օբամեյանգին և Լակազետին

Feb 09, 2018 Comments Off on Մխիթարյանն «Արսենալի» մարզումից հետո գնդակ է մատակարարել հարձակվողներ Օբամեյանգին և Լակազետին

«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հերթական մարզումից հետո սովորականից երկար է մնացել և աշխատել թիմի հարձակվողներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի և Ալեքսանդր Լակազետի հետ:

Ինչպես հայտնում է «Express»-ը, Մխիթարյանն օգնել է հարձակվողներին, ովքեր լրացուցիչ մարզում են անցկացրել` գնդակ մատակարարելով նրանց:

Աղբյուրի փոխանցմամբ, սա սովորաբար մարզիչներից մեկի պարտականությունն է, բայց այս անգամ Մխիթարյանն ինքնակամ ստանձնել է այն:

Այս տեղեկությունը երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հաստատել է նաև «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը.

«Մխիթարյանը շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունի և կարծում եմ` դա այն է, ինչ դու ցանկանում ես բոլոր խաղացողներից»,- ասել է Վենգերը:

Հիշեցնենք` «Արսենալը» պատրաստվում է հյուսիսլոնդոնյան դերբիին «Տոտենհեմի» հետ, որը կկայանա վաղը` փետրվարի 10-ին, «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: