Արտակարգ դեպք Երևանում. բժիշկ և վարչության պետի տեղակալ ներկայացած տղամարդիկ սեռական հարաբերություն են ունեցել, ծեծել ու ողջ գումարը հափշտակել

Feb 09, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. բժիշկ և վարչության պետի տեղակալ ներկայացած տղամարդիկ սեռական հարաբերություն են ունեցել, ծեծել ու ողջ գումարը հափշտակել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին, Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով։

Ժամը 05։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Ստելլա Հ.-ն և Արմինե Գ.-ն Ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Զավարյան փողոցի 97 հասցեում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում 2 տղամարդիկ իրենցից գումար են գողացել։

Նրանք ներկայացել են, որ մեկը բժիշկ է, իսկ մյուսն էլ՝ վարչության պետի տեղակալ։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված անձինք հանդիսանում են Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի բնակիչ, 26-ամյա Մուշեղ Սարգսյանն ու Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ալիկ Աղաջանյանը։

Վերջիններս բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացրել են Ոստիկանություն, որտեղ Ստելլա Հ.-ն ու Արմինե Գ.-ն հայտնել են, որ նրանք նշված հյուրանոցային համալիրում գումարի դիմաց սեռական հարաբերություններ են ունեցել իրենց հետ, որից հետո վիճաբանել են և հարվածներ են հասցրել իրենց, այնուհետև իրենցից խլել են վճարած գումարը։

Դրանից հետո Արմինեի պայուսակից գողացել են 40 հազար դրամ, իսկ այդ մասին իմանալով՝ Արմինեն սեղանի վրայից վերցրել է Ա. Աղաջանյանի բջջային հեռախոսը։

Ոստիկանություն ահազանգած Ստելլա Հ.-ն Արմինե Գ.-ն արդեն Ոստիկանությունում հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալուց։ Իսկ Մ. Սարգսյանն ու Ա. Աղաջանյանը ստորագրությամբ բաց են թողնվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանությունում Մ. Սարգսյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Նատալի Ֆարմ» ՓԲԸ-ում՝ որպես տարածքային ղեկավար, իսկ Ա. Աղաջանյանը, ով աղջիկների մոտ ներկայացել էր վարչության պետի տեղակալ, դա իրականությանը չի համապատսանում։ Մ. Սարգսյանը նախկինում աշխատել է «Նատալի Ֆարմ» ընկերությունում՝ որպես մենեջեր, սակայն 1 տարի առաջ աշխատանքից ազատվել է։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշական փորձաքննություն։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: