4-րդ հանրապետության 1-ին նախագահն եմ.Արմեն Սարգսյանը վիրավորված չէ

Feb 09, 2018 Comments Off on 4-րդ հանրապետության 1-ին նախագահն եմ.Արմեն Սարգսյանը վիրավորված չէ

Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասացինք, որ թեև նախագահի մեր թեկնածուն դե յուրե թեկնածու չէ, բայց մեր պատկերացրած նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է,  ամփոփելով ՀՀԿ նախագահի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե արդյոք իր մոտեցումներով Արմեն Սարգսյանը տարբերվում է գործող իշխանության ներկայացուցիչներից, Փաշինյանն ասաց.

«Եթե Արմեն Սարգսյանը Հանրապետականի թեկնածուն լինի, պետք է ՀՀԿ նախագահի թեկնածուն էլ լինի ու այդպսիով ինքն իշխանության թիմի մեջ է, սահմանադրական նոր գործառույթներով, որի վրա դրված է քաղաքական պարտավորություն՝ չինել չեզոք և անաչառ: Արեմն Սարգսյանը, եթե համաձայնվի լինել նախագահի թեկնածուն, նշանակում է ինքը համաձայնվում է լինել այդ դերակատարման մեջ: Դրանով ամեն ինչ ասված է»:

Լրագրողները հարցեր են ուղղել նաև ՀՀԿ-ից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:

Դուք չե՞ք վիրավորվի, եթե նախագահ դառնաք եւ Բաղրամյան 26-ում չնստեք,հարցրեցին լրագրողները:

«Ընդհակառակը, եթե ես աշխատեի Բաղրամյան 26-ում, ապա կլինեի 3-րդ հանրապետության 4-րդ նախագահը, իսկ հիմա, որ այլ տեղում է լինելու իմ աշխատավայրը կլինեմ 4-րդ հանրապետության առաջին նախագահը»,- ասաց  Արմեն Սարգսյանը:

Այնուհետ անդրադառնալով ԵԼՔ խմբակցության հետ հանդիպմանը, եւ պատասխանելով լրագրողների հարցերին նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը լրագրողներից շնորհակալություն հայտնեց բարձրացրած հարցերի համար, մասնավորապես՝ կապված Ամուլսարի հետ իր առնչությանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած խնդիրների մասին, նշեց, որ եթե նախագահի հետ հանդիպումն ունենալուց հետո համաձայնեց առաջադրվել, շատ կարևոր է, որ հասարակությունը նաև ճիշտ պատկերացում ունենա իր ապագա բարձրաստիճան պաշտոնյայի մասին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: