Սերժ Սարգսյանն ու Կիրսան Իլյումժինովը շախմատ են խաղացել.ով է հաղթել

Feb 09, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանն ու Կիրսան Իլյումժինովը շախմատ են խաղացել.ով է հաղթել

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ու  ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շախմատ են խաղացել:Խաղն ավարտվել է ոչ-ոքիով:  Այս մասին շախմատի պարտիայից հետո լրագրողների հայտնել է Կիրսան Իլյումժինովը:

Հաճախակի եմ  Սերժ Սարգսյանի հետ շախմատ խաղում, գրեթե ամեն տարի,ասել է  Իլյումժինովը:Անցյալ տարի, խոստովանել է ՖԻԴԵ-ի նախագահը, պարտվել է Սերժ Սարգսյանին, իսկ Երեւան ժամանելուն պես ցանկացել է ռեւանշ վերցնել:

«ՀՀ նախագահը մեծահոգություն է դրսեւորել եւ առաջարկել հյուրին խաղալ սպիտակներով:Խաղը շարունակվել է շուրջ երեք րոպե »,- ասել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: