Քաղաքացիությունից հրաժարվել եմ, բայց չեմ ասել անունս հանեն. Արմեն Սարգսյան

Feb 09, 2018 Comments Off on Քաղաքացիությունից հրաժարվել եմ, բայց չեմ ասել անունս հանեն. Արմեն Սարգսյան

«Իմ քաղաքացիության հարցի մեջ որևէ պրոբլեմ չկա։ Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ 2000 թվականին, երբ ես հրամանով ազատվեցի դեսպանի պաշտոնից, դրանից հետո դիմել եմ քաղաքացիության  համար Բրիտանիայում և ստացել եմ քաղաքացիություն 2002 թվականին։ Դրանից հետո՝ 2011-ին հրաժարվել եմ քաղաքացիությունից։ Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ եղել, հիմա էլ անդամ եմ, և ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ բրիտանացի եմ, ինչ որ տեղեր՝ հայ։ 2011-ին քաղաքացիություն տալուց հետո չեմ հայտարարել, որ քաղաքացիությունից հրաժարվել եմ: Այդ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան եւ ոչ թե Բրիտանիայի քաղաքացի: Դուք կարծում եք, որ մեկը քաղաքացիությունից հրաժարվեց, ուրեմն Բրիտանիան միանգամից հանեց»,-լրագրողների հետ զրույցում ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն անդրադարձավ իր քաղաքացիության մասին հարցին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: