Եթե նա ՀՀԿ-ի թեկնածու է, ուրեմն իշխանության թիմի մեջ է.Նիկոլ Փաշինյանը՝Արեմ Սարգսյանի մասին

Feb 09, 2018 Comments Off on Եթե նա ՀՀԿ-ի թեկնածու է, ուրեմն իշխանության թիմի մեջ է.Նիկոլ Փաշինյանը՝Արեմ Սարգսյանի մասին

Արդեն տեղեկացրել ենք,որ Ազգային ժողովում  տեղի է ունեցել   ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը խորհրդարանական «Ելք» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են «Ելք» խմբակցության բոլոր ինը պատգամավորները:

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո լրագրողներին ներկայացրեց հանդիպման մանրամասները: Արմեն Սարգսյանը հայտնե՞ց, եթե ընտրվի, ապա պատրաստ է ԵԼՔ-ի հետ աշխատել, Փաշինյանը հաստատեց.

«Մենք ասացինք, որ ինչպես այս հանդիպումը, որը ասել ենք՝ պատրաստ ենք քննարկուների, շփումների, էլի ենք ասում, որ պատրաստ ենք»,- ասաց նա:

արդյո՞ք Արմեն Սարգսյանը մոտեցումներով տարբերվում է գործող իշխանության որդեգրած քաղաքականությունից, Ելք խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ եթե նա ՀՀԿ-ի թեկնածու է, ուրեմն այդպիսով իշխանության թիմի մեջ է:

«Իհարկե, սահմանադարական նոր գործառույթներով, նրա վրա դրված է քաղաքական պարտավորություն՝ լինել չեզոք և անաչառ: Եթե համաձայնվի լինել նախագահի թեկնածու, ուրեմն համաձայն է ստանձնել այդ պարտավորությունները:Եթե թեկնածու է առաջադրվում, ուրեմն, պետք է հոգ տանել և ստուգել այդ փաստը»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: