Ինչպե՞ս է Արմեն Սարգսյանը վերաբերվում նախագահական նստավայրը նախագահից խլելուն.մանրամասներ Ելք-ի հետ հանդիպումից

Feb 09, 2018 Comments Off on Ինչպե՞ս է Արմեն Սարգսյանը վերաբերվում նախագահական նստավայրը նախագահից խլելուն.մանրամասներ Ելք-ի հետ հանդիպումից

Արդեն տեղեկացրել ենք,որ   ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է Ելք խմբակցության հետ:

«Խոսել ենք այն մասին, թե ինչպես է նա վերաբերում այն փաստին, որ ի հեճուկս Սերժ Սարգսյանի հայտարարության, որը ինքը չի հավակնում վարչապետի պաշտոնին, մինդչեռ պրոցեսներն ընթանում են այնպես, որ նա առաջադրվի: Մենք ընդգծել ենք, որ դա ներքաղաքական իրավիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է, և այդ պարագայում ով էլ լինի հանրապետության նախագահը, լուրջ դերակատարման և խաչմերուկի մեջ կարող է հայտնվել: Հետաքրքրվել ենք՝ ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ ըստ էության նախագահական նստավայրը պատրաստվում են խլել նախագահից», – նշեց Փաշինյանը:

Հարցին, թե նախագահի թեկնածուն կիսո՞ւմ է իրենց դիտրկումը, որ սուպերվարչապետական երկիր է ստեղծվում, Փաշինյանը կրկնեց, թե կոռեկտ չի համարում Արմեն Սարգսյանի պատասխանները որևէ կերպ հրապարակելը: Իսկ թե գոհ են հանդիպումից, ասաց, որ հանդիպման նպատակը չի եղել գոհ կամ դժգոհ լինելը: «Նրա պատասխաններն ի գիտություն ենք ընդունել, մեր քաղաքական մոտեցումները գիտեք և որևէ փոփոխություն չկա:

Դիտարկմանը, թե արդյոք իր մոտեցումներով Արմեն Սարգսյանը տարբերվում է գործող իշխանության ներկայացուցիչներից, Փաշինյանն ասաց.

«Եթե Արմեն Սարգսյանը Հանրապետականի թեկնածուն լինի, պետք է ՀՀԿ նախագահի թեկնածուն էլ լինի ու այդպիսով ինքն իշխանության թիմի մեջ է, սահմանադրական նոր գործառույթներով, որի վրա դրված է քաղաքական պարտավորություն՝ չինել չեզոք և անաչառ: Արեմն Սարգսյանը, եթե համաձայնվի լինել նախագահի թեկնածուն, նշանակում է ինքը համաձայնվում է լինել այդ դերակատարման մեջ: Դրանով ամեն ինչ ասված է»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: