Տղես էլ ա աշխատել. Ալեքսանյանը՝ Երևան Սիթիում անչափահասների աշխատանքի մասին

Feb 09, 2018 Comments Off on Տղես էլ ա աշխատել. Ալեքսանյանը՝ Երևան Սիթիում անչափահասների աշխատանքի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով չսահմանված ժամին հրավառությունների կազմակերպմանը և տուգանքներին, որոնք հասնում են մինչև 1 միլիոն դրամ, ասաց՝ եթե օրենքով մինչև 11-ն է, ուրեմն մինչև 11-ը կանենք:

Դիտարկմանը` Արմեն Սարգսյանը հայտարարեց, թե աղքատությունը կարելի է հաղթահարել աշխատատեղեր բացելով, ներդրումներ անելով, Ալեքսանյանն ասաց. «Ճիշտ ա ասել Արմեն Սարգսյանը: Ցավդ տանեմ, էս երկրում որևիցե մի մարդ, որ կարողանա հինգ, տաս աշխատատեղ բացի, խի՞ չանի, խոսքի, ինչի՞ համար»:

Դիտարկմանը` դաշտը մոնոպոլացված է, մեկին կարելի է ամեն ինչ, մնացածներին ոչինչ չի կարելի, ասաց. «Ես ոչ մի հատ մոնոպոլիա չունեմ, քելեք»:

Պնդմանը` «Երևան Սիթի»-ում աշխատակիցներն առանց հանգստի են աշխատում, ինչպես նաև անչափահասներ էլ են աշխատում, պատգամավորը պատասխանեց. «Ո՞վ ա ասում, մի հոգի կա՞, որ ասի: Է լավ, էլի, չկա էդ ձև բան, չկա…Հա իմ տղեն էլ ա գնացե` Նոր տարուն աշխատել, օգնել ա, անշահախնդիր գնացել, օգնել ա: Նոր տարվա էդ երկու-իրեք օրը մեր երեխեքը գնում, օգնում են: Կարող ա մարդիկ տեսած լինեն»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: