Դատախազի համար առաջնահերթություն է

Feb 09, 2018 Comments Off on Դատախազի համար առաջնահերթություն է

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ներկայացնելով 2017թ.-ի ցուցանիշները, տեղեկացրեց, որ ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակում 2017թ.-ին քրեական հետապնդում է իրականացվել 23 պաշտոնատար անձի նկատմամբ: «Ապօրինի ծառահատումներով նախորդ տարի իրականացվել է այնքան քրեական հետապնդում, որքան 2011-2016թթ.-ի ընթացքում: Ապօրինի ծառահատումներն առաջնահերթություն են մեզ համար: Ձեռնարկվելու են բոլոր միջոցները պետությանը պատճառված վնասը բացահայտելու ուղղությամբ»,- ասաց գլխավոր դատախազը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: