Եթե Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը. Փաշինյան

Feb 09, 2018 Comments Off on Եթե Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը. Փաշինյան

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը:

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Փաստորեն, հենց նոր ՀՀԿ-ն էլի չհերքեց: Մի հայտարարություն եմ ուզում անել, որ եթե Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր խոստման, այնուամենայնիվ, որոշի առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական վիճակը»:

ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց նաեւ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին » օրենքի նախագիծը՝ 89 կողմ, 7 դեմ քվեարկությամբ:
Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը` շեշտելով, որ «Ներման մասին» օրենքի նույն տրամաբանությամբ այս նախագծով ևս տանում են սուպերվարչապետական համակարգի, ինչը անթույլատրելի է և ուստի իրենք դեմ կքվեարկեն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: