Այս օրենքի նախագծով իմաստազրկվում է այդ ինստիտուտը. «Ելք»-ը դեմ է քվեարկելու

Feb 09, 2018 Comments Off on Այս օրենքի նախագծով իմաստազրկվում է այդ ինստիտուտը. «Ելք»-ը դեմ է քվեարկելու

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 9-ին, 67 կողմ, դեմ 18, ձեռնպահ 5 ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը:

Համաձայն «Ներման մասին» օրենքի՝ վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր՝ ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն: Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել համապատասխան հրամանագիր կամ առարկություններով վերադարձնել վարչապետին: Այս պարագայում վարչապետը կա՛մ ընդունում է առարկությունները, խմբագրում է նախագիծը, կա՛մ չի ընդունում՝ կրկին ներկայացնելով նախագահին:  Նախագահը կամ պետք է ստորագրի, կամ դիմի ՍԴ:

Նախքան քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության քարտողար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է, որ ազատ է քվեարկելու:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ թեև Սահմանադրությամբ ներում շնորհելու իրավունքը տրված է նախագահին, բայց այս օրենքի նախագծով իմաստազրկվում է այդ ինստիտուտը և ձևական բնույթ են կրում նախագահի լիազորությունները, հետևաբար «Ելք»-ը դեմ է քվեարկելու նախագծին:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: