Ադրբեջանցի «օրենքով գողը» առևանգում է հայերին ու ուկրաինացիներին՝փրկագին պահանջելով

Feb 10, 2018 Comments Off on Ադրբեջանցի «օրենքով գողը» առևանգում է հայերին ու ուկրաինացիներին՝փրկագին պահանջելով

«Sputnik Азербайджан»-ի փոխանցմամբ, Ուկրաինայի ազգային ոստիկանությունում անհանգստացած են տեղի քրեական շրջանակների վրա ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի՝ Լոտու Գուլի   աճող ազդեցությամբ :Նադիր Սալիֆովը,ով 25 տարի բանտում է եղել, պաիժը կրելուց հետո  բնակություն է հաստատել Թուրքիայում և սկսել է իր շուրջ հանցագործ շրջապատ հավաքել՝ զուգահեռ տարածելով իր ազդեցությունը նաև Ուկրաինայում։

 «  Ուկրաինայի տարածքում բանջարեղենի շուկայում առևտրով զբաղվող տարբեր ազգության ներկայացուցիչներ էին առևանգվում ՝հայեր, ուկրաինացիներ ։Դա հատկապես նրա ազատ արձակվելուց հետո էր : Նադիր Սալիֆովը շատ ժամանակակից հանցագործ է, որը փրկագինը ընդունում է բիթքոիններով»,-նշել է ուկրաինական ոստիկանության պետի առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը։

ր Սալիֆովը փորձում է ԱՊՀ երկրներում վերցնել կանաչեղենի շուկաները, քանի որ դրա ետևում մեծ փողեր կան։ Սալիֆովը գերիներին ազատ արձակելու համար պահանջում է մեկ միլիոն դոլար և բարձր,ասել է Աբրոսկինը։

Նրա ծրագրերում ոչ միայն սննդամթերքի շուկայում լիիրավ ազդեցություն ձեռք բերելն է, նա նաև ուզում է Ուկրաինայում իր կլանները ստեղծել, որոնց շնորհիվ իր ձեռքը կվերցնի հանցագործ աշխահի իշխանությունը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: