Բա ո՞նց հայտնվեցին պառլամենտում.ՀՀԿ-ի պատասխանը ՀՅԴ-ին ու «Ծառուկյան» դաշինքին

Feb 09, 2018 Comments Off on Բա ո՞նց հայտնվեցին պառլամենտում.ՀՀԿ-ի պատասխանը ՀՅԴ-ին ու «Ծառուկյան» դաշինքին

«Ռեյտինգային ցուցկաների վերանայման անհրաժեշտություն չենք տեսնում: Զարմանալի է, որ կան քաղաքակական ուժերի ներկայացուցիչներ, որոնք նշում են, որ ռեյտինգային ընտրությունները քաղաքական չէին: Բա որ քաղաքական չէին, ո՞նց հայտնվեցին պառլամենտում: Կոալիցիոն գործընկեր չի նշանակում բոլոր հարցերում նույն կարծիքն ունենալ: Մենք հարգանքով ենք վերաբերում և «Ելքի», և «Ծառուկյան» դաշինքի եւ մեր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի քաղաքական բոլոր կարծիքներին: Բայց կարող եմ ասել, որ տարածքային, ռեյտինգային ցուցակներն իրենց արդարացրել են և մեր նպատակը ժողովրդավարական, համամասնական ընտրության իրականացումն է»,- երեկ  ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՅԴ՝ ռեյտինգային ընտրակարգը վերանայելու վերաբերյալ արած հայտարարությանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: