Կարեն Կարապետյանին փոխվարչապետ նշանակելը Սահմանադրության խախտում կլինի. արգելք կա

Feb 09, 2018 Comments Off on Կարեն Կարապետյանին փոխվարչապետ նշանակելը Սահմանադրության խախտում կլինի. արգելք կա

«Ժամանակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեու­թյան մասին» օրենքի փաստացի ընդունմամբ տեղի ունեցավ հերթական հակասահմանադ­րական ակտը: Չնայած Սահ­մանադրությամբ սահմանված չէ առաջին փոխվարչապետի պաշտոն, սակայն այս օրենքով սահմանվում է, որ Անվտանգու­թյան խորհրդին անդամակցում է նաեւ առաջին փոխվարչապետը:

Շատերը կարծում են, որ այս հակասահմանադրական քայլը կատարվում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար, եւ այդ պաշտո­նը նախատեսված է նրա հա­մար: Բայց եթե Կարապետյանը նշանակվի փոխվարչապետ, դա կլինի Սահմանադրության երկ­րորդ խախտումը, քանի որ նա վերջին չորս տարում չի բնակվել Հայաստանում, ինչպես պա­հանջում է Սահմանադրությու­նը կառավարության բոլոր ան­դամների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: