Թալանել են Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր մասնագետի Toyota Camry-ն

Feb 09, 2018 Comments Off on Թալանել են Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր մասնագետի Toyota Camry-ն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Եղվարդ քաղաքի Իսահակյան փողոցի բնակչի, 54-ամյա Սպարտակ Թորոսյանի դիմումի փաստով: Վերջինս փետրվարի 6-ին Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ նույն օրը 18:40-ից մինչև 18:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Դավիթ Բեկի փողոցի թիվ 140/16 հասցեի մոտից կոտրել են իրեն պատկանող Toyota Camry մակնիշի 78 XX 555 համարանիշի ավտոմեքենան և սրահից գողություն կատարել: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, Ս. Թորոսյանը հայտնել է, որ ավտոմեքենայից գողացել են համաքաղաքացի, 53-ամյա Սուսաննա Սարգսյանի պայուսակը, որի մեջ եղել է Բիլայն համարանիշով բջջային հեռախոս, բանկային քարտեր, դրամ, նույնականացման քարտ, անձնագիր: Ավտոմեքենայում եղել է նաև 60-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի պայուսակը, որի մեջ եղել է գումար, ինչպես նաև Եղվարդ քաղաքի բնակիչ 51-ամյա Գոհար Թորոսյանի պայուսակը, որի մեջ եղել է գումար, Լենովո բջջային հեռախոս, բանկայի:ն քարտ, անձնագիր և նույնականացման քարտ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Թորոսյանը աշխատում է Քաղաքաշինության կոմիտեում՝ որպես գլխավոր մասնագետ, Ս. Սարգսյանը՝ Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնում՝ որպես լաբորանտ, Հ. Մարտիրոսյանը՝ Եղվարդ քաղաքի թիվ 3 դպրոցում՝ որպես մանկավարժ-հոգեբան, իսկ Գ. Թորոսյանը՝ Եղավարդ քաղաքի թիվ 2 դպրոցում՝ որպես մանկավարժ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: