Հերթական սկանդալը. սփյուռքահայ գործարարին «քցել են». նա պաշտոնյաների անուններ կտա

Feb 09, 2018 Comments Off on Հերթական սկանդալը. սփյուռքահայ գործարարին «քցել են». նա պաշտոնյաների անուններ կտա

«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական սկանդալն է հասունանում՝ սփյուռքահայ գործարարին «քցելու» թեմայով: ՍԴՀԿ վարչության անդամ, ՀՀ եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մանուկ Շխրտմյանը 2011-ից պայքարում է իր նախկին գործընկերներին տված 860 հազար դոլարը վերադարձնելու համար:

Գումարի մի մասը գոյացել է Քոչարի վրա գտնվող ներկերի խանութի վաճառքից, որի կեսը չի ստացել, մյուս մասը համատեղ հյուրանոցի վերանորոգման վրա է ծախսել եւ կրկին հետ չի ստացել:

Խնդիրը վերջերս հասել է դատախազություն: Շխրտմյանը մեզ ասաց, որ իր նախկին գործընկերների թիկունքին բարձրաստիճան պաշտոնյաներ են, եւ խոստացավ առաջիկայում անուններ տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: