Ի՞նչ է անելու Արմեն Սարգսյանը ընտրվելուց հետո. որոշ բաներ արդեն մտածել է

Feb 09, 2018 Comments Off on Ի՞նչ է անելու Արմեն Սարգսյանը ընտրվելուց հետո. որոշ բաներ արդեն մտածել է

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանում հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը հեռանկարային ոլորտներ չեն: Նրա հայաստանյան «նապարնիկները» իրատեսական չեն համարում նավթի-գազի հումքի առկայությունը Հայաստանում, ինչի որոնման աշխատանքներին ձեռնամուխ է եղել Սամվել Կարապետյանը: Գյուղատնտեսության հեռանկարային զարգացման համար, ըստ նրա, Հայաստանը չունի պայմաններ, որովհետեւ չկան հողատարածքներ:

«Գտեք հողատարածքներ, զարգացնենք գյուղատնտեսությունը»,- նեղ միջավայրում ասել է Հայաստանի ապագա նախագահը, որը Ղազախստանում ունի 400 հա դեղձի այգիներ: «Ճիշտ է ասում, մինչեւ Էռնեկյանի համար մի քանի հեկտար նորմալ հող գտանք` խաղողագործության զարգացման, գինու արտադրության համար, կյանքներս գնաց,- ասաց մեր զրուցակիցը:- Ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանը ձեռնամուխ կլինի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: