«Ես Էդուարդ Շարմազանովն եմ…». ԱԺ փոխխոսնակը՝ Վահագն Աբգարյանի հետ հարաբերությունների մասին

Feb 09, 2018 Comments Off on «Ես Էդուարդ Շարմազանովն եմ…». ԱԺ փոխխոսնակը՝ Վահագն Աբգարյանի հետ հարաբերությունների մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահները հունվարի 18-ին ձերբակալեցին քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու փաստի առթիվ: Այդ գործի շրջանակներում ԱԱԾ-ն գաղտնալսել էր Աբգարյանին եւ պարզել, որ նա կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետ, նույնիսկ խոսել իր պլանների մասին: Ըստ շրջանառվող լուրերի` Աբգարյանը կապի մեջ է եղել նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, քանի որ նրանք մանկության ընկերներ են:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շարմազանովը, անդրադառնալով այդ խնդրին, հայտարարել է. «Եթե քրեական գործի հետ կապված եք ասում, ես Վահագն Աբգարյանին տեսել եմ մեկ տարի առաջ, մենք հատուկ կապ չենք ունեցել: Ալավերդին փոքր քաղաք է, ես իմ քաղաքում մարդկանց, բացի իրար բարիշացնելուց, այլ գործունեությամբ չեմ զբաղվում:

…Ուրեմն լսե՛ք, ինձ որեւէ մեկի պլանները հետաքրքիր չեն, ես պետական պաշտոնյա եմ, ես ԱԺ նախագահի տեղակալն եմ, Ձեզ շատ հարգում եմ, բայց իմացեք` ում ինչ հարց եք տալիս: Ես Էդուարդ Շարմազանովն եմ, որն Ալավերդի քաղաքում ունի շատ բարձր հեղինակություն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: