«Պրիզ» Կարեն Կարապետյանին

Feb 11, 2018 3 Comments

Հանրապետականն ամեն ինչ անում է, որ մինչեւ ապրիլ Սահմանադրությունից բխող օրենքներով ստեղծի մի համակարգ, որտեղ իշխանությունը իր ձեռքը կհավաքի վարչապետը, այսինքն նա կունենա այն լիազորությունները, ինչ գործող համակարգում ՀՀ նախագահը: Սակայն «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքից պարզ է դառնում, որ ապագա վարչապետը ավելի լայն լիազորություններ է ունենալու, քան այսօր նախագահը: Խորհուրդը ի տարբերություն նախկինի ,ոչ թե խորհրդատվական, այլ ֆունկցիոնալ բնույթ է կրելու եւ որոշումներ է ընունելու երկրի անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության վերաբերյալ, առնվազն 7 անդամների ձայներով: Անվտանգության խորհրդի գլուխն է լինելու ՀՀ վարչապետը, խորհրդի կազմում են լինելու առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության պետը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Ի տարբերություն գործող ԱԱԽ-ի, նորի կազմում չեն ընդգրկվի գլխավոր դատախազը ՍԴ , ՀՀ եւ ԱԺ նախագահները:Կառավարության ներկայացուցիչները հատկապես ԱԺ նախագահի բացակայությունը հիմնավորում են հետեւյալով, որ այդ դեպքում իշխանությունների տարանջատման սկզբունքը կխախտվի, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չի կարող գործադիր մարմնի անդամ լինել: Էդմոն Մարուքյանը իր ելույթում ասաց, որ Սահմանադրությունը չի նախատեսում առաջին փոխվարչապետի պաշտոն, նշվում է, որ կառավարությունը կազմված է լինում վարչապետից, 3 փոխվարչապետից, նախարարներից.<<Եթե մենք սա չուղղենք, կունենանք ի սկզբանե հակասահմանադրական օրենք»:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Սահմանադրությունը արգելք չունի: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ Սերժ Սարգսյանի հագով է կարվել: Իսկ Կարեն Կարապետյանին նա <<պրիզ>> է տալիս՝ չնայած Սահմանադրության մեջ չկա ֆիքսված առաջին փոխվարչապետի պաշտոն, սակայն ԱԽ-ում ընդգրկված կլինի նա, ի դեպ, ըստ տեղեկությունների առաջին փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի գործող վարչապետը, Փաշինյանը կարծում է, որ այսպիսով ՀՀԿ ղեկավարը կշահի նրա սիրտը, քանզի Մոսկվայից կանչեց-բերեց, բայց հիմա պետք է քցի ու ինքը դառնա վարչապետ:

Այդուհանդերձ օրենսդիրների համար հատկապես անհասկանալի է ԱԺ նախագահի՝ այդ կազմում չընդգրկելու փաստը : Նույնիսկ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ խորհրդի կազմում չեն կարող լինել ԱԺ նախագահը, ՀՀ նախագահը, բայց պետք է նախատեսել, որ նրանք կարող են մասնակցել նիստին: Փոխնախարարը պատասխանեց, որ նախատեսել են, որ անվտանգության խորհուրդը կարող է հրավիրել ԱԺ նախագահին, նախագահին, բայց դա խորհրդի ցանկությամբ պետք է լինի, ոչ թե ԱԺ նախագահի կամ նախագահի:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը չհամաձայնեց՝ եթե խորհրդարանական կառավարման ենք անցնում, պառլամենտի առաջ որեւէ փակ դուռ չպետք է լինի, ԱԺ-ն պատերազմ հայտարարող, խաղաղություն հայտարարող մարմին է, պաշտպանության ոլորտում ինչո՞ւ պիտի չխառնվի, Պաշտպանության մասին օրենքը ԱԺ-ն չի՞ ընդունում. «Բա ինչպե՞ս է Հրայր Թովմասյանը երբեմն համատեղում կառավարության փաստաբանի եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնները: Պարտադիր չէ, որ ԱԺ նախագահը լինի, թող Անվտանգության խորհրդում ԱԺ-ն ունենա իր ներկայացուցիչը, դա կարող է լինել պաշտպանության հանձնաժողովի նախագահը»: «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին օրենքը հիշեցրեց եղբոր հոդվածներից մեկը՝ Հայի վերջին խելքը: <<Պատահական չհիշեցի եղբորս: Մենք պետք է հիշենք, որ այս խորհրդարանում սպանվել է ԱԺ նախագահ եւ վարչապետ: Անվտանգության խորհրդի նիստ է աշխատել այդ ժամանակ եւ ղեկավարել է երկրի նախագահը, բավականին լուրջ խնդիրներ են այնտեղ քննարկել: Երկրորդ՝ մենք պատերազմող երկիր ենք, վարչապետը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, Աստված մի արասցե, պատերազմի դաշտում վարչապետը զոհվի, այդ խնդիրները ո՞վ է բերելու խորհրդում քննարկի՝ ձեր ասած առաջին փոխվարչապե՞տը, որը կարող է տնտեսության մասնագետ է կամ գյուղատնտեսության: Պետք է փոխել, պետք է վերանայել այս ամեն ինչը»: Ըստ նրա, ԱԺ նախագահը շատ ավելի լեգիտիմ է, քան վարչապետը, որովհետեւ ինքը ժողովրդի քվեն ստացել է, հետո նոր քվե է տվել վարչապետին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

3 Անդրադարձ “«Պրիզ» Կարեն Կարապետյանին” հրապարակմանը

  1. Hakob Margaryan says:

    Դեռ 90- ական թվերից Բաքվի КГБ – ի դպրոցում Հայստանի հանդեպ դավադրություններ կազմակերպելուն սերտած, դեռեվս ընտանիքում իր մեջ մխրճած, ջհուդաթրքալրտես.ազգադավաճան սեժիկ ՓՉԱՑՎԱԾԻ տրամադրվածությունն ամրապնդված է իր անցած ու շարունակվող 10 տարիներից ավելի վաղուց հաստատված. խոսքերով ու գործունեությամբ…
    Իրեն տերերի ուղղորդմամբ այս բարոյախեղված ԱՅԼԱՆԴԱԿՆ, հավանական է մտածելով, ու Հայստանում բոլորն են իր նման մտածելու կարողություններից դեռ մանկուց ԽՓՆՎԱԾ, այժմ էլ նոր սահնանադրության մեջ ներառած “Երկրի Ազգային Անվտանգության Խորհրդ” -ի կազմում ցանկանում է ներառել միայն իրեն կողմից պաշտոններին նշանակած հանրահայտ խամաճիկ ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻՆ… Այլապես ինչպես կարելի է մեկնաբանել, որ երկրի, ժողովրդի անվտանգության, նրա պաշտպանության կարեվորագույն հարցը լուծելիս Չ՞նդգրկվի ուղիղ ժողովրդի քվյարկությամբ խորըրդարանում հայտնված, այդտեղից դեպի ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈւՄ մասնակցություն ունենալու մանդատով օժտված պատգամավորը… Եվ այս խեռժական հակաժողովրդավար քյանդրբազությունը հիմնավորվում է մարդկանց գլուխը հարդուկող հերթական ապուշի ՀԱԿԱ-տրամաբանությամբ, թե իբր ԱԺ ներկայցուցիչի բացակայությունը իշխանությունների տարանջատման սկզբունքի ապահովման խնդիր է լուծում, եվ որ հակառակ դեպքում, կխախտվի երկրի կառավարման ՝ Գործադիր, Դատիրավական, Օրենսդրական, երեք Ճյուղերի անկախ գործելու հնարավորությունները ու այդ երկուսը հավանական է կխանգարեն գործադիր մարմնի անկախ գործելուն…… Այս ամենը ուղղակի ԽԱՅՏԱՌԱԿՈւԹՅՈւՆՆ Է ու եվս մի անգամ ուղղակի ԱՀԱԶԱՆԳ Է ԺՈՂՈՎՈւՐԴԻՆ,ՈՐ ԽԵՌԺԱԿԱՆ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԲԱՆԴԱՆ, ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԼԿՏԻ ԶՈՌԲԱՅՈւԹՅԱՄԲ ՏԱՆՈւՄ Է ԱՐԴԵՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՏԵՄՊԵՐՈՎ ԴԵՊԻ ԱԿՈՐԾԱՆՄԱՆԸ…Կուզեյի լսել հիմնավոր փաստերով հակադարձողների կարծիքները….

  2. Hakob Margaryan says:

    Դեռ 90- ական թվերից Բաքվի КГБ – ի դպրոցում Հայստանի հանդեպ դավադրություններ կազմակերպելուն սերտած, դեռեվս ընտանիքում իր մեջ մխրճած, ջհուդաթրքալրտես. սեժիկ ՓՉԱՑՎԱԾԻ ուղղվածությունը ամրապնդված է իր անցած ու շարունակվող 10 տարիներից ավելի հաստատված. ազգադավաճան խոսքերով ու գործունեությամբ…
    Իրեն տերերի ուղղորդմամբ այս բարոյախեղված ԱՅԼԱՆԴԱԿՆ, հավանական է մտածելով, ու Հայստանում բոլորն են իր նման մտածելու կարողություններից դեռ մանկուց ԽՓՆՎԱԾ, այժմ էլ նոր սահնանադրության մեջ “Երկրի Ազգային Անվտանգության Խորհրդ” -ի կազմում ցանկանում է ներառել միայն իրեն կողմից պաշտոնների նշանակած հանրահայտ խամաճիկ ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻՆ… Այլապես ինչպես կարելի է մեկնաբանել, որ երկրի, ժողովրդի անվտանգության, նրա պաշտպանության կարեվորագույն հարցը լուծելիս Չ՞նդգրկվի ուղիղ ժողովրդի քվյարկությամբ խորըրդարանում հայտնված, այդտեղից դեպի ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈւՄ մասնակցություն ունենալու մանդատով օժտված պատգամավորը… Եվ այս խեռժական հակաժողովրդավար քյանդրբազությունը հիմնավորվում է մարդկանց գլուխը հարդուկող հերթական ապուշի ՀԱԿԱ-տրամաբանությամբ, թե իբր ԱԺ ներկայցուցիչի բացակայությունը իշխանությունների տարանջատման սկզբունքի ապահովման խնդիր է լուծում, եվ որ հակառակ դեպքում, կխախտվի երկրի կառավարման ՝ Գործադիր, Դատիրավական, Օրենսդրական, երեք Ճյուղերի անկախ գործելու հնարավորությունները ու այդ երկուսը հավանական է կխանգարեն գործադիր մարմնի անկախ գործելուն…… Այս ամենը ուղղակի ԽԱՅՏԱՌԱԿՈւԹՅՈւՆՆ Է ու եվս մի անգամ ուղղակի ԱՀԱԶԱՆԳ Է ԺՈՂՈՎՈւՐԴԻՆ,ՈՐ ԽԵՌԺԱԿԱՆ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԲԱՆԴԱՆ, ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԼԿՏԻ ԶՈՌԲԱՅՈւԹՅԱՄԲ ՏԱՆՈւՄ ԵՆ ԱՐԴԵՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՏԵՄՊԵՐՈՎ ԴԵՊԻ ԿՈՐԾԱՆՄԱՆԸ…Կուզեյի լսել հիմնավոր փաստերով հակադարձողների այլ կարծիքներ…

  3. Hakob Margaryan says:

    Վարդգես ՕվյանSays •
    Երեկ կրկին հայ զինվոր է սպանվել թշնամու կրակոցից։ Այսինքն՝ մի ջահել կյանք էլ է մարել, սահմանում մի երիտասարդ էլ է զոհվել՝ չճաշակած ընտանիք կազմելու, զավակներ ունենալու երջանկությունը։ Եվ հերթական այս կորուստը, որ իրականում մեծ ողբերգություն է յուրաքանչյուր արժանապատիվ երկրի համար, յուրաքանչյուր ինքնասիրություն ունեցող ժողովրդի համար, մեզ մոտ սովորական-առօրեական մի բան է դարձել, ընդամենը ՊՆ մամուլի ծառայության լեզվով ասած՝ «հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող»։ Մեր ԶԼՄ-ներն ավելի լուրջ գործով են զբաղված՝ ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը կամ չորրորդ նախագահացուն արտասահմաններում է՞լ ում է հանդիպել։ Իսկ ես թքած ունեմ թե՛ չորրորդի արտասահմանյան ուղևորությունների վրա, թե՛ մյուս կարկառուն ոչնչությունների վրա, որոնց փալասության, աննամուսության, ընչաքաղցության և աթոռամոլության պատճառով պարբերաբար հայ երիտասարդներ են զոհվում։
    Հարց է, թե որն է ավելի նենգ և ստոր՝ արտաքին թշնամի՞ն, թե՞ ներքին տականքը և մեր համազգային անտարբերությունը

Մեկնաբանել