Սամվել Կարապետյանի՝ «սև ցուցակում» լինելը կազդի՞ Շնող ՀԷԿ-ի կառուցման նախագծի վրա. պատասխան ԱՄՆ դեսպանատնից

Feb 08, 2018 Comments Off on Սամվել Կարապետյանի՝ «սև ցուցակում» լինելը կազդի՞ Շնող ՀԷԿ-ի կառուցման նախագծի վրա. պատասխան ԱՄՆ դեսպանատնից

«Ժամանակ» օրաթերթում այսօր հրապարակել էր այն մասին, որ Շնող ՀԷԿ-ի կառուցումը կարող է վտանգվել ամերիկյան պատժամիջոցների պատճառով։

«Շնող ՀԷԿ-ի կառուցումը իրականացնելու էր «Տաշիր խմբի» նախագահ Սամվել Կարապետյանը, իսկ նա ԱՄՆ-ի հրապարակած «կրեմլյան ցուցակի» մեջ է։ Ինչպես կարող է ամերիկյան ընկերությունը համագործակցել մի մարդու հետ, ով հայտնվել է պատժամիջոցների տակ», – գրված է հրապարակման մեջ։

Aysor.am-ի հարցին՝ հնարավոր է արդյոք, որ Շնող ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն ընդհատվի՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից ներկայացրել են հետևյալ պատասխանը.

«ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների օգնությամբ հակադարձելու մասին օրենքի համաձայն ԱՄՆ գանձապետարանը կամ ֆինանսների նախարարությունը՝ աշխատելով ԱՄՆ պետքարտուղարության և Ազգային հետախուզության գծով տնօրենի հետ, ԱՄՆ կոնգրեսին է ներկայացնել զեկույց ՌԴ-ի բարձրաստիճան քաղաքական գործիչների, օլիգարխների և վարչակարգին մոտ կանգնած սուբյեկտների մասին: Թեպետ ներկայացված ծավալուն զեկույցը պատժամիջոցների ցանկ չէ, սակայն ԱՄՆ ֆինանսների նախարարը հստակեցրել է, որ Գանձապետարանն այս զեկույցն օգտագործում է հետագա թիրախային պատժամիջոցների սահմանման նպատակով»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: