«Այդ ծանր բառն այդքան անզգուշությամբ մի կիրառեք, դրա տակից դուրս գալ ա պետք». Կամո Արեյանը՝ լրագրողներին

Feb 08, 2018 Comments Off on «Այդ ծանր բառն այդքան անզգուշությամբ մի կիրառեք, դրա տակից դուրս գալ ա պետք». Կամո Արեյանը՝ լրագրողներին

Մյասնիկյանի արձանին հարող այգում, որտեղ այժմ բարեկարգման աշխատանքներ են ընթանում, ծառերի հատումը թույլատրված էր, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։Հարցին, թե ժամանակին Տարոն Մարգարյանը «վանդալիզմություն» էր որակել ծառահատումները, սա «վանդալիզմություն չէ՞» Արեյանը պատասխանեց. «Այդ ծանր բառն այդքան անզգուշությամբ մի կիրառեք, դրա տակից դուրս գալ ա պետք: Տարոն Մարգարյանը դա կիրառել է այլ դեպքերում, երբ իսկապես վանդալիզմ է եղել, օրենքի խախտում»:

Այնուհետև անդրադառնալով թեմային հավելեց. «Այս նախագիծն ամբողջությամբ անցել է սահմանված ընթացակարգ, հավանության է արժանացել Երևանի ավագանու կողմից։ Իրականացվում են այգու կառուցման աշխատանքներ, նախագծով գեղեցիկ միջավայր է կառուցվում երևանցիների համար։ Անցել են բոլոր փուլերը։ Բարեկարգման աշխատանքների մեջ մասնագիտական եզրակացությամբ եղել է, որ որոշակի ծառեր պետք է փոխարինվեն նորերով, որովհետև դրանք իրենց գոյությամբ, տեսակով ծերացած են ու անհամատեղելի են կողքի մշտադալար ծառերի հետ»։

Ինչպես ասաց՝ ծառերը հատվել են, քանի որ դրանց տակ եղել է փտած խողովակային համակարգ, և դրանք պետք է փոխարինվեն նորերով, քանի որ այգում տեղադրվելու է շատրվանային ժամանակակից համակարգ։

Հիշեցնենք՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ հանցագործություն է տեղի ունեցել Մյասնիկյանի արձանին հարող տարածքում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: