ԱՎԾ-ից՝ ՊՆ-ին

Feb 08, 2018 Comments Off on ԱՎԾ-ից՝ ՊՆ-ին

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող՝ 10 հազար 147 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, քանի որ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի խորհրդակցությունների սենյակի համար ձեռք է բերվել նոր գույք:

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդն իր՝ 2017 թվականի դեկտեմբերի 18-ի N 39-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը ՀՀ ԱՎԾ աշխատակազմի հաշվեկշռում գտնվող թվով 108 թատերական աթոռները, որոնց հաշվեկշռային արժեքը 10 հազար 147 դրամ է, տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Առաջարկվում է նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: