Արսեն Վենգեր. Մխիթարյանը շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունի

Feb 08, 2018 Comments Off on Արսեն Վենգեր. Մխիթարյանը շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունի

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմի» հետ հանդիպելուց առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, և թիմի մյուս նորեկներին:

«Մխիթարյանը շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունի մարզումներին և խաղերին: Այդ փաստն ինձ չի զարմացնում, դա լիովին բնական է: «Էվերթոնի» հետ խաղը սկսելուց հետո Օբամեյանգը և Մխիթարյանը բարձրակարգ խաղ էին ցուցադրում: Այդ տղաները թոփ մակարդակի են:

Ինչո՞ւ նրանք չպետք է կրկնեն այն, ինչ արեցին «Էվերթոնի» հետ խաղի ժամանակ»,- Վենգերի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: