Հրաժեշտ ձախողված հանրապետությանը. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Feb 08, 2018 Comments Off on Հրաժեշտ ձախողված հանրապետությանը. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը այսօր Կառավարության դիմաց  հանդես եկավ հայտարարությամբ՝ ցույց տալու այն տնտեսական ճգնաժամը որտեղ հայտնվել է Հայաստանը: Ըստ նրա՝ թանկացումների ֆոնին, մարդկանց սոցիալական ծանր վիճակը երկիրը գցում է հուսահատության մեջ և իրենք շարունակելու են համահայկական ընդվզման շարժումը.

« Պետական գանձապետարանում ոսկու պահուստի և այլ թանկարժեք իրերի բացակայություն է, փոխարժեքի տատանումների նկատմամբ բացարձակ անպաշտպանություն: 2018 թվականի պետական բյուջեի հսկայական դեֆիցիտ, որը համալրելու համար օլիգոպոլ կառավարությունը դիմել է ծայրահեղ միջոցների. թանկարժեք իրերի պահուստի ֆոնդի վաճառքի, մի շարք հարկատեսակների դրույքաչափերի  ավելացման: 2018 թվականի ավարտին Հայաստանի պետական պարտքը կկազմի 7.2 մլդ: Հայաստանում աղքատության մեջ գտնվող մարդկանց քանակը հասել է շուրջ մեկ միլիոնի: 65 տարեկանից բարձր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կազմում են բնակչության 11%-ից ավելին»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: