«Ռոստելեկոմը» կվաճառի Վահան Մարտիրոսյանի անվան հետ կապվող ընկերության բաժնեմասը

Feb 08, 2018 Comments Off on «Ռոստելեկոմը» կվաճառի Վահան Մարտիրոսյանի անվան հետ կապվող ընկերության բաժնեմասը

«Ռոստելեկոմը» դիտարկում է Հայաստանում իր «դուստր» ձեռնարկություն՝ GNC-Alfa ֆիքսված կապի օպերատորի վաճառքի հնարավորությունը: Այդ մասին լրագրողներին ասել է «Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեևսկին:

«Մենք այդ մասին մտածում ենք, թե որքանով կոմպլեմենտար է մեզ համար այդ բիզնեսը: Օրենսդրությունը տարբեր է, ապրանքը ևս, դրա համար մենք մտածում ենք, թե ինչպես լավագույնս կազմակերպել մեր աշխատանքը: Գուցե և վաճառքի միջոցով», – ասել է Օսեևսկին, փոխանցում է ТАСС-ը:

Նշենք, որ GNC-Alfa ընկերության տնօրենների խորհրդի նախագահը 2008-ից մինչև 2016 թվականը Վահան Մարտիրոսյանն էր: 2016 թ. սեպտեմբերին նա նշանակվել է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: