«Դրա հաճույքը ո՞րն է». ՀՅԴ խմբակցության ղեկավար

Feb 08, 2018 Comments Off on «Դրա հաճույքը ո՞րն է». ՀՅԴ խմբակցության ղեկավար

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  ԸՕ-ի հետ կապված որևէ անակնկալ ՀՅԴ-ն չի մատուցել որևէ մեկին:  «Չեմ կարծում, որ նոր բան է առաջացել, որից հարաբերությունները պետք է վատանան: Եթե կոալիցիայից դուրս գալու խնդիրը լիներ, մենք չէինք էլ մտնի կոալիցիա»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության հետ համագործակցությանը` ընդդեմ ռեյտինգային ընտրակարգի, նշեց, որ այն մարտավարությունը, որ իրենք ուզում են շարունակել` տանել օրենքը, քվեարկել, թեկուզ չընդունեն, ՀՅԴ-ի համար ընդունելի չէ. «Դրա հաճույքը ո՞րն է: Եթե գիտենք, որ դրան գնալու դեպքում հաստատ չի ընդունվելու, էդ ճանապարհն ինչո՞ւ անցնենք, իմաստը ո՞րն է: Մենք պետք է անենք մի բան, որն արժևորվի, կյանքի կոչվի: Ռեալ պոլիտիկն այն է, որ կարողանաս ծրագրերդ կյանքի կոչես: Շատ հարցեր, որ առաջարկել է Դաշնակցությունը, նախ մերժվել է, հետո հասկացել են և ընդունել: Բայց մենք գիտենք, որ այս հարցը գլխավոր տարաձայնություններ առաջացնող հարց է եղել, և Ընտրական օրենսգիրք փոխելը չի նշանակում՝ միայն մի հարցով հրապարակ գալ: Մենք պետք է փաթեթը ձևավորենք, որովհետև կա խնդիր, տեղի ունեցած ընտրությունների հետևանքները քննարկվել են, գնահատվել են ոչ միայն մեր, այլև միջազգային կառույցների կողմից, և ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը շուտով կհրապարակվի, և կտեսնեք, որ այնտեղ խնդիրներ են դրվում: Շտապողականությունը մենք չենք հասկանում, ավելի լավ է մենք դանդաղ գնանք, բայց տեղ հասնենք»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: