«Որ այդ վարչապետը պատերազմի դաշտում զոհվի, ով է խնդիրները բերելու ու քննարկելու». Արամ Սարգսյան

Feb 08, 2018 Comments Off on «Որ այդ վարչապետը պատերազմի դաշտում զոհվի, ով է խնդիրները բերելու ու քննարկելու». Արամ Սարգսյան

ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հիշեց եղբոր հոդվածներից մեկը՝ «Հայի վերջին խելքը»:

«Ես պատահական, չէ, որ հիշել եմ եղբորս. մենք պետք է հիշենք, որ այս խորհրդանում սպանվել է ԱԺ նախագահն ու վարչապետը: Այդ ժամանակ ԱԽ նիստ է աշխատել, որը ղեկավարել է ՀՀ նախագահը: Մենք պատերազմող երկիր ենք, վարչապետը Գերագույն գլխավոր հրամանատար է, Աստված մի արասցե, որ այդ վարչապետը պատերազմի դաշտում զոհվի, ով է խնդիրները բերելու ու քննարկելու, որը տնտեսության կամ գյուղատնտեսության մասնագետ է»,- ասաց նա՝ նշելով, որ դեմ է քվեարկելու օրենքին:

Նա նշեց, որ պետք չի զրկել երկրի նոր նշանակված նախագահին Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելուց. «Ի՞նչ է նշանակում գործադիր մարմին է, հետո ի՞նչ. Էդ երկրի նախագահն այնտեղ նստած է, քննարկվում են երկրի անվտանգության, պաշտպանությանը վերաբերող հարց ու էդ մարդը չի մասնակցո՞ւմ: Բա էլ ինչի՞ ենք բերել էդ մարդուն, էդ մարդուն բերել ենք, որ եթե պարալիզացված է վարչապետի ու ԱԺ նախագահի աշխատանքը, նա տեսակետ ասի»:

Արամ Սարգսյանը նաև ընդգծեց, որ ԱԺ նախագահից բացի, ճիշտ կլիներ, որ խորհրդի կազմում ընդգրկված լիներ նաև յուրաքանչյուր խմբակցությունից մեկական անդամ։

Օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: