Միհրան Հարությունյանը ՀՀ-ում այցելել է տարեցների խնամքի կենտրոն

Feb 08, 2018 Comments Off on Միհրան Հարությունյանը ՀՀ-ում այցելել է տարեցների խնամքի կենտրոն

Ռիո 2016-ի արծաթեմեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Երեւանում այցելել է տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն: Այս մասին նա գրել է ինստագրամի իր էջում եւ տեսանյութ է հրապարակել:

«Չէի կարող Հայաստանում տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն չայցելել: Էմոցիաները շատ էին: Կարեւորը՝ երբեք մի մոռացեք ձեր ծնողներին, հորաքույրներին, մորաքույրներին, հորեղբայներին ու մորեղբայրներին: Ցավոք, բացի ձեզնից՝ նրանք ոչ ոք չունեն: Հոգ տարեք ձեր եւ ձեր մտերիմների մասին»,- գրել է նա:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: