Հայաստանի որոշ շրջաններում հնարավոր են տեղումներ

Feb 08, 2018 Comments Off on Հայաստանի որոշ շրջաններում հնարավոր են տեղումներ

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-11-ն առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում փետրվարի  8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-12-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Այսօր, ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: