ՌԴ-ն ներխուժել է ԱՄՆ-ի ընտրական համակարգ

Feb 08, 2018 Comments Off on ՌԴ-ն ներխուժել է ԱՄՆ-ի ընտրական համակարգ

NBC News-ը հայտնում է,որ  ռուսաստանցի ցանցահենները 2016 թվականին ներխուժել են ԱՄՆ-ի ընտրական համակարգ :Այս մասին հայտնել է,որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կիբերանվտանգության հարցերով բաժնի ղեկավար Ջանեթ Մանֆրան:

«Մենք կարողացել ենք պարզել, որ ընտրողների գրանցման տվյալների բազայի սքանավորումն ու զոնդավորումը կատարվել է ռուսական կառավարության կողմից:Ցանցահենային հարձակումները գրանցվել են 21 նահանգում, և դրանցից մի քանիսում ցանցահենները հասանելիություն են ստացել ցուցակներին »,- հայտարարել է նա։

«Այժմ պետություններն ու դաշնությունները պետք է ձեռնարկեն միջոցառումներ մինչ այն, երբ կրկին կհարձակվեն մեր ժողովրդավարության վրա»,- ասել է Ջե Ջոնսոնը՝Ներքին անվտանգության նախարարը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: