Արցախում զոհված զինվորը սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր .ՀԺ/տեսաշար/

Feb 08, 2018 1 Comment

Հայկական ժամանակը գրում է.

Արցախում փետրվարի 7-ին զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած 19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ էր: Նա երեկ հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում տեղափոխվել հոսպիտալ, սակայն մի քանի ժամ անց մահացել է:

Հայկ Քալանթարյանը սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր. բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ: Այս մասին մեր զրույցում ասաց Նավուրի համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը: Նա ասաց, որ Հայկը մեկ քույր եւ մեկ եղբայր ուներ՝ իրենից փոքր: «Մեզ ասացին գլխից վիրավորվել է, հետո էլ լսեցիքն, որ մահացել է: Հայրն ու մայրը գյուղի գործերով էին զբաղվում, աշխատանք չունեն»,- ասաց համայնքի ղեկավարը:

Մանրամասները՝Հայկական ժամանակում

Լուսանկարները՝ Հայկ Քալանթարյանի ֆեյսբուքյան էջից

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Արցախում զոհված զինվորը սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր .ՀԺ/տեսաշար/” հրապարակմանը

  1. PATRON says:

    ԶԱՐՄԱՆԱԼԻ ԿԼԻՆԵՐ ԵԹԵ ԳԵՆԵՐԱԼԻ ԿԱՄ ՊԱՏԳԱՄՎՈՐԻ ՏՂԱ ԼԻՆԵՐ ԿԱՄ ԷԼ ՄԻ ՄԵԾԱՀԱՐՈԻՍՏԻ ՀԱԲՌԳԱԾ ԼԱԿՈՏ!! ՄԱՐԴԻ ՍԻՐՏ Ա ԿՏՐՏՎՈԻՄ! LԵԶՈԻՏ ՉԻ ՊՏՏՎՈԻՄ․․․ԻՆՉ ԱՍԵՍ?? ՀՈԳԻՆ ԿՐԱԿ ԴԱՌՆԱ ՈԻ ԹԱՓԻ ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ԳԼԽԻՆ–ՀԱՅԻ ԷԼ ԹՈԻՐՔԻ ԷԼ!! ԾՆՈՂՆԵՐԻՆ ԷԼ ԱՆՀՈԻՅՍ ՄԽԻԹԱՐՈԻԹՅՈԻՆ ՈԻ ԱՆՍԱՀՄԱՆ ՀԱՄԲԵՐՈԻԹՅՈԻՆ!