Նախարար Ալթունյանի՝գարդասիլով պատվաստման որոշումը ձախողվեց

Feb 08, 2018 Comments Off on Նախարար Ալթունյանի՝գարդասիլով պատվաստման որոշումը ձախողվեց

Հայաստանում տխրահռչակ Գարդասիլ պատվաստանյութի շուրջ իրարանցման պատճառով մասնագետները պարբերաբար հանդես էին  գալիս տարբեր  պարզաբանումներով՝ փորձելով լույս սփռել այս հարցի վրա և համոզել, որ պատվաստանյութի մեջ ոչ մի վատ բան չկա։

Եվ ահա անցյալ տարվա վերջին ամսին որոշվեց. Հայաստանում դեկտեմբերից պատվաստումների օրացույցում նոր պատվաստում է ներառվելու: Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած կներդրվի մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որն առավել հայտնի է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: Այս մասին որոշումն ընդունվել էր  2017-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստում:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել էր , որ պատվաստումներն իրականացվելու են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ինտերվալով: Ըստ նրա՝ վերջինս համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական դիրքորոշմանը, համաձայն որի պլանային պատվաստումներն առաջարկվում են 9-14 տարեկան աղջիկներին՝ 2 դեղաչափ սխեմայով: Նախատեսվում է պատվաստել  13 տարեկան 16 հազար աղջիկ:

Hayeli.am-ը կապ հաստատեց երևանի տարբեր պոլիկլինիկաների հետ՝պարզելու համար ,թե ինչ փուլում է և ինչ ընթացք է ստացել աղմուկ հանած այս որոշումը:Պարզվում է,որ նախարար Ալթունյանի աղմկահարույց այս որոշումը ձախովել է:

Բոլոր բուժհաստատություններից մեց փոխանցեցին,որ ծնողները հրաժարվում են պատվաստումից,և քանի որ այն կամավոր է,ծնողներին պարտադրելչեն կարող:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: