Ինչ կապ ունի ձերբակալված գործարարը Հենրիխ Մխիթարյանի հետ

Feb 08, 2018 Comments Off on Ինչ կապ ունի ձերբակալված գործարարը Հենրիխ Մխիթարյանի հետ

Արդեն տեղեկացրել ենք,որ Մոսկվայում ձերբակալվել է հայկական ծագմամբ հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը:

«ՄԿ»-ն գրում է, որ   «Դոնբասի արդյունաբերական միության» ուկրաինական ղեկավարությանը մոտ սեփական աղբյուրների փոախանցմամբ , Մոսկվայում ձերբակալությունը կարող է կապված լինել միայն «Դոնբասի արդյունաբերական միության» նախագծերի համար հատկացված միջոցներն Օլեգ Մկրտչյանի կողմից իր այլ բիզնես նախագծերի վրա ծախսելու փաստի հետ:

Օլեգ Արտուշեւիչ Մկրտչյանը նշանակալի դեմք է Դոնբասի եւ ամբողջ հետխորհրդային տարածքի համար: Դոնբասի Արդյունաբերական միության երեք համահիմնադիրներից մեկն է, ով  միանգամից երեք տարբեր երկրներում   երեք ֆուտբոլային ակումբերի ղեկավարման հետ կապ ուներ, մեկենաս էր, մասնակցություն էր ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող եւ ներկայումս Լոնդոնի «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի ճակատագրին, ոչ հանրային անձ էր:

Երբ Դոնեցկի «Շախտյորը» Դորտմունդի «Բորուսիային» էր վաճառում «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Լոնդոնի «Արսենալի» ներկայիս աստղ Հենրիխ Մխիթարյանին, խաղացողի հանդեպ իրավունքների 50 տոկոսը պատկանում էր Օլեգ Մկրտչյանին:

Այդ անցումը Դորտմունդի ակումբի պատմության ամենաթանկ տրանֆերն էր եւ դրանից ստացված 27.5 մլն եվրոն ստացավ Օլեգ Մկրտչյանը:

 

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: