ՀՀԿ-ն նազիր-վեզիրների հավաքածու է

Feb 08, 2018 Comments Off on ՀՀԿ-ն նազիր-վեզիրների հավաքածու է

«Ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ ՍուրԵն Զոլյանի հետ: Ներկայացնում ենք հատված:

 

-Պարոն Զոլյան, օրերս կա­ռավարությունը հավանու­թյուն տվեց օրենքի մի նա­խագծի, ըստ որի՝ կառավա­րության նիստերը խորհր­դարանական կառավարման մոդելին լիարժեք անցումից հետո անցկացվելու են դռնփակ ռեժիմով: Ընդհան­րապես իշխանությունների վերջին բոլոր նախաձեռնու­թյունները շատերը տեսնում են կոնկրետ անձանց հար­մարեցնելու կոնտեքստում: Համակարծի՞ք եք:

 

-Ես չէի ասի, որ սա ուղղված է կոնկրետ անձանց, դա ման­րուք է: Այն հարցերը, որ կառա­վարության նիստի ժամանակ քննարկվում են՝ նախապես քննարկված հարցեր են, և դա խորհրդարան չէ, որտեղ տար­բեր խմբակցություններ ելույթ­ներով են հանդես գալիս: Թե ինչու են նիստերը դառնում դռնփակ, լավ չեմ հասկանում, բացի լրագրողներից, ես չգի­տեմ որևէ մեկին, որ հետևի այդ նիստերին:

 Սա բոլորովին հանրային տիրույթից չէ: Եթե որոշումների պատրաստման հարցերը լինեն թափանցիկ՝ նիստերի հեռարձակումը եր­րորդական հարց կհամարեմ:

 

-Վերջերս փոփոխություն եղավ նաև Անվտանգու­թյան խորհրդի կազմում՝ առաջին փոխվարչապետի պաշտոն հաստատվեց: Բա­ցի այդ, ի տարբերություն գործող խորհրդի՝ այնտեղ տեղ չեն ունենալու ո՛չ ԱԺ, ո՛չ էլ ՀՀ նախագահները: Ի՞նչ միտումներ եք տես­նում:

 

-Ես չէի կապի անձերի հետ, որովհետև նախագահի պաշ­տոնը զուտ ծիսակարգային է, իմաստ էլ չունի, որ նա դառնա Անվտանգության խորհրդի անդամ: Եթե նա պատասխա­նատու չէ, լիազորություններ չունի այդ հարցում՝ նրա կարծիքը կարելի է հեռախոսով էլ հարցնել: Ես մեծ դեր չէի տա այդ քննարկումներին:

 

-Իսկ ԱԺ նախագա՞հը, չէ՞ որ անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման մոդելին:

 

-Նախկինում գուցե ճիշտ էր, նաև բոլոր ֆրակցիաների իմաստով: Բայց եթե գրված է խորհրդարանական հանրա­պետություն՝ բոլորովին չի նշա­նակում, թե Հայաստանն իրոք խորհրդարանական հանրա­պետություն է: Սա միապետու­թյուն է, և խնդիրն այս համա­կարգի մեջ պետք է դիտարկել: Դա ցույց է տալիս, որ Ազգային ժողովն առանձնապես դեր չի խաղում, մեծամասնությունը կնշանակի վարչապետին, և հետագայում խորհրդարանը միայն օրենքի դակիչի դերը կստանձնի: Մեծամասնությու­նը կընտրի վարչապետին, նա էլ ինչ-ինչ օրենքներ կուղարկի ԱԺ՝ հաստատելու:

 

-2.5 ամիս անց կավարտվի Սերժ Սարգսյանի նախագա­հության շրջանը, իսկ մինչ այսօր հանրությունը տե­ղյակ չէ, թե ով է լինելու ՀՀ վարչապետը ապրիլից հե­տո: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն այդ մասին չի հայտա­րարում:

 

-Ինչպես ասացի՝ մենք ապ­րում ենք միապետական հա­մակարգում, և Հանրապետական կուսակցությունը նազիր- վեզիրների հավաքածու է: Նա­զիրները չէ, որ պետք է սուլ­թան ընտրեն, սուլթանն է որո­շում՝ ով պետք է լինի նազիր- վեզիրը: Նույնն է, որ ասում են՝ ինչու Իլհամ Ալիևը պետք է ևս 7 տարի ղեկավարի, որովհե­տև պատերազմական վիճակ է, չլուծված հարցեր կան: Նա իշխում է, որովհետև իշխում է, տրամաբանություն պետք չէ փնտրել: Միջնադարում ասում էին՝ Աստվածն է շնորհել իշ­խանությունը: Հիմա մենք այդ բացատրությունը չունենք, ուղ­ղակի իշխանության վերար­տադրության մոդելն է: Իշխա­նությունը պահում են այնքան, որքան կարողանում են»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: