Զիդանը հրաժարվել է Սանչեսին ձեռք բերելու հնարավորությունից

Feb 08, 2018 Comments Off on Զիդանը հրաժարվել է Սանչեսին ձեռք բերելու հնարավորությունից

Ինչպես տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ալեքսիս Սանչեսը ձմռանը կարող էր հայտնվել Մադրիդի «Ռեալում»:

Չիլիացու ծառայություններն առաջարկել էին «արքայական ակումբին»: «Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կողմ էր այդ տրանսֆերին, սակայն վերջնական որոշումը թողել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վրա: Ֆրանսիացի մասնագետը պատասխանել է, որ հետաքրքրված չէ այդ տրանսֆերով:

Զիդանին չի հետաքրքրում նաև Միլանի «Ինտերի» ավագ Մաուրո Իկարդիի տեղափոխությունը:

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: