Գործարար Օլեգ Մկրտչյանը Մոսկվայում ձերբակալվել է

Feb 08, 2018 Comments Off on Գործարար Օլեգ Մկրտչյանը Մոսկվայում ձերբակալվել է

«ՄԿ»-ն գրում է, որ  Մոսկվայում ձերբակալվել է հայկական ծագմամբ հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը:

Ինչպես հայտնել է լրատվամիջոցը՝ վկայակոչելով «Դոնբասի արդյունաբերական միության» ուկրաինական ղեկավարությանը մոտ սեփական աղբյուրներին, Մոսկվայում ձերբակալությունը կարող է կապված լինել միայն «Դոնբասի արդյունաբերական միության» նախագծերի համար հատկացված միջոցներն Օլեգ Մկրտչյանի կողմից իր այլ բիզնես նախագծերի վրա ծախսելու փաստի հետ:

Օլեգ Արտուշեւիչ Մկրտչյանը նշանակալի դեմք է Դոնբասի եւ ամբողջ հետխորհրդային տարածքի համար: Դոնբասի Արդյունաբերական միության երեք համահիմնադիրներից մեկն է, մարդ, որը միանգամից երեք տարբեր երկրներում   երեք ֆուտբոլային ակումբերի ղեկավարման հետ կապ ուներ, մեկենաս էր, մասնակցություն էր ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող եւ ներկայումս Լոնդոնի «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի ճակատագրին, ոչ հանրային անձ էր:

Երբ Դոնեցկի «Շախտյորը» Դորտմունդի «Բորուսիային» էր վաճառում «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Լոնդոնի «Արսենալի» ներկայիս աստղ Հենրիխ Մխիթարյանին, խաղացողի հանդեպ իրավունքների 50 տոկոսը պատկանում էր Օլեգ Մկրտչյանին:

Այդ անցումը Դորտմունդի ակումբի պատմության ամենաթանկ տրանֆերն էր եւ դրանից ստացված 27.5 մլն եվրոն ստացավ Օլեգ Մկրտչյանը:

Մկրտչյանին էր պատկանում  «Բանանց» ֆուտբոլային ակումբը, իսկ Ռուսաստանում նա մի ժամանակ մոտ էր Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւի հետ եւ օգնում էր տեղական «Կուբանին»:

Լրատվամիջոցը նաև պատմել է, որ 2017 թվականի ամռանը գործարարը փորձել է վերադարձնել «Алчевский металлургический комбинат», «Алчевский коксохимический завод» և «Экоэнергия» ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը, որոնց նկատմամբ այժմ «արտաքին պետական հսկողություն» է սահմանվել ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կողմից:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: