Թրամփը մտադիր է ցուցմունք տալ հատուկ դատախազին

Feb 08, 2018 Comments Off on Թրամփը մտադիր է ցուցմունք տալ հատուկ դատախազին

CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին հայտնում է,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ցուցմունք տալ «ռուսական գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին՝ չնայած նման բան չանելու վերաբերյալ փաստաբանների խորհուրդներին։

«Նա կարծում է, որ կարող է դա անել։ Նա չի հասկանում, թե որքան բարձր են խաղադրույքները»,-ասել է աղբյուրը։

Փաստաբանները մտավախություն ունեն, որ Մյուլերի հետ զրույցի արդյունքներով նախագահին կարող են մեղադրել երդմնազանցության մեջ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է պատասխանել Մյուլերի հարցերին երդման ներքո։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: