Միջազգային կոալիցիան հարվածել է Սիրիայում կառավարամետ ուժերին

Feb 08, 2018 Comments Off on Միջազգային կոալիցիան հարվածել է Սիրիայում կառավարամետ ուժերին

ԴԱԻՇ-ի դեմ գործողության շտաբի մամլո ծառայությունը հայտնում է,որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայում կառավարամետ ուժերին։

Սիրիայի կառավարամետ ուժերը փետրվարի 7-ին նախաձեռնել են չհրահրված հարձակում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» շտաբի վրա։ Այդ ժամանակ կոալիցիայի զինծառայողները, որպես խորհրդականներ, օգնականներ և ուղեկցող ուժեր, գործընկերների հետ գտնվել են 8 կմ արևելք Եփրատի՝ կոնֆլիկտների կանխման համաձայնեցված գծից։

«Կոալիցիոն և գործընկերային ուժերի պաշտպանության համար կոալիցիան հարվածներ է հասցրել հարձակվող ուժերին՝ հետ մղելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարին մասնակցող գործընկերների հանդեպ ագրեսիայի դրսևորումը»,-ասվում է հաղորդագրությունում։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: