Սամվել Կարապետյանի նկատմամբ «պատժամիջոցները» կվտանգե՞ն

Feb 08, 2018 Comments Off on Սամվել Կարապետյանի նկատմամբ «պատժամիջոցները» կվտանգե՞ն

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին «Դեբետ հիդրո» ՍՊԸ-ն եւ ամերիկյան The Robbins Company-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին, որը վերաբերում էր Շնող ՀԷԿ-ի կառուցմանը: Թունելներ կառուցելու մեծ փորձ ունեցող ամերիկյան ընկերությունը տրամադրելու էր հորատման սարք եւ ապահովելու էր դրա շահագործումը: Այս ծրագիրն ընդհանուր արժենալու էր 150-190 մլն դոլար:

Սակայն «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ծրագրի իրականացումը վտանգված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցային քաղաքականության պատճառով: Շնող ՀԷԿ-ի կառուցումը իրականացնելու էր «Տաշիր խմբի» նախագահ Սամվել Կարապետյանը, իսկ նա ԱՄՆ-ի հրապարակած «կրեմլյան ցուցակի» մեջ է: Ինչպես կարող է ամերիկյան ընկերությունը համագործակցել մի մարդու հետ, ով հայտնվել է պատժամիջոցների տակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: